ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Փաշինյան-Մեդվեդև հանդիպումը

Փաշինյան-Մեդվեդև հանդիպումը
15.06.2018 | 10:56

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացման հարցեր, անդրադարձել տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ ծրագրերի ընթացքին ու առաջիկա անելիքներին:


Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը կարևորել են առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և այդ համատեքստում ընդգծել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ ու արդյունավետ աշխատանքի անհրաժեշտությունը: Մեդվեդևը նշել է. «Հայաստանը մեր մերձավոր դաշնակիցն է, պետություն, որը ՌԴ-ի հետ անդամակցում է ինտեգրացիոն միավորումներին և ՀԱՊԿ-ին: Մենք զարգանում ենք, ես նկատի ունեմ տնտեսությունը, սոցիալական ոլորտը: Կառավարությունների աշխատանքի կոորդինացումը կարևոր է և Ռուսաստանի, և Հայաստանի համար: Մեր հարաբերությունները զարգանում են վստահ, դինամիկ, դա կապված է նաև նրա հետ, որ ձեր երկրի տնտեսությունը վերջին ժամանակներս ցույց է տալիս զարգացման ոչ վատ ցուցանիշներ, մեր տնտեսությունը ևս զարգանում է, ինչը նաև ԵԱՏՄ աշխատանքի արդյունք է»:

Փաշինյանն ասել է․ «Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն իրականում զարգանում են շատ լավ և շատ դինամիկ՝ ի հեճուկս այն վերլուծությունների, որոնք Հայաստանում հայտնի քաղաքական փոփոխությունների ժամանակ եղել են ռուսական, հայկական և միջազգային մամուլում: Մեր հարաբերությունները եղել են հատուկ, կան հատուկ և կլինեն հատուկ: Դրանում ես չեմ կասկածում և հույս ունեմ ու վստահ եմ, որ մեր հարաբերությունները կլինեն առավել արդյունավետ, և տնտեսության, և այլ ոլորտներում»:

Դիտվել է՝ 1002

Մեկնաբանություններ